Սրտանոթաբանություն
Խոլեսթերինի ավելցուկի վնասը
Ինչու է խոլեսթերինը այդքան վնասակար համարվում: Բանն այն է, որ անոթի պատերին հավաքված խոլեսթերինային կուտակները պատերը հաստացնում են, անոթի լուսանցքը նեղանում է, արյան մատակարարումը վատանում է և դա հանգեցնում է էներգետիկ և թթվածնային փոխանակության խանգարմանը, ինչպես նաև բջջային սնուցման գործընթացի խախտմանը: Աթերոսկլերոզին ենթակա են բոլոր անոթները, առանց բացառության, ներառյալ ամենախոշորները և դա օրգանիզմի ծերացման հիմնական պատճառն է, բայց ոչ միակը: Աթերոսկլերոզը կարելի է ժամանակակից մարդու թիվ 1 հիվանդությունը համարել:
Հետազոտությունները ցույց են տվել, որ պրե-բետա-լիպոպրոտեիդները և բետա-լիպոպրոտեիդները իրենք իրենցով աթերոսկլերոտիկ կուտակներ ձևավորել չեն կարող, քանի որ դրա համար պետք է ազատ ռադիկալների մասնակցությամբ օքսիդացման ենթարկվեն: Այդ դեպքում ձևավորվող լիպիդների օքսիդացման բարձրթունայնությամբ արտազատուկները թափանցում են անոթային պատի միջով և բռնվում են միաբջիջ ձևավորումների` մակրոֆագերի կողմից, որոնք գաղթում են ողջ օրգանիզմում և «խժռում են» բոլոր օտար մարմինները: Սակայն, բռնելով պրե-բետա-լիպոպրոտեիդների և բետա-լիպոպրոտեիդների առավելագույն քանակությունը, մակրոֆագերը դրանք ՙմարսել՚ չեն կարողանում և ոչնչանում են, իսկ դրանց կողմից բռնված խոլեսթերինի քանակությունը կպնում է անոթի պատերին, ձևավորելով փափուկ աթերոսկլերոտիկ կուտակներ:
Փափուկ աթերոսկլերոտիկ կուտակը չի կարելի կայուն ձևավորում համարել, քանի որ լիպոպրոտեիդների մշտական արտահոսք և հետհոսք է կատարվում և դեպի ներս, և կուտակներից: Քաղցած մնալու փուլում ալֆա- լիպոպրոտեիդների և բետա- լիպոպրոտեիդների դասիչի աճը, արյան մաքրումը խոլեսթերինի ավելցուկից, փափուկ աթերոսկլերոտիկ կուտակները կարող են փոքրանալ և, նույնիսկ, լրիվ ներծծվել: Սակայն իրենց գոյության որոշակի փուլում կալցիումի աղերի ազդեցությամբ փափուկ կուտակները սկսում են աստիճանաբար պնդանալ ու քարի պես պինդ դառնալ: Նման կուտակները գրգռում են անոթային պատերը, որոնք սկսում են հաստանալ և կուտակի շուրջ բոլորը ֆիբրոզային թաղանթ ձևավորել, մի տեսակ կուտակից անջրպետվելով: Դա անոթի լուսանցքի կտրուկ նեղացման և արյան շրջանառության խանգարման է հանգեցնում:
Տարիքի հետ աթերոսկլերոզը զարգանում է, տարածվելով և նեղացնելով բոլոր անոթները: Աստիճանաբար հակամարտություն է ձևավորվում օրգանիզմի սնուցող նյութերի, թթվածնի պահանջարկի և ախտահարված անոթների այդ պահանջարկը լրացնելու հատկության միջև: Արդյունքում, բոլոր օրգաններում առաջանում են կենսաքիմիական խանգարումներ, որոնք բազմաթիվ հիվանդությունների առաջացման պատճառ են դառնում, իսկ դրանք կարող են և անմիջապես չդրսևորվել և չախտորոշվել: Որպես կանոն, հիվանդության արտաքին ախտանշանները ի հայտ են գալիս միայն այն պահին, երբ անոթների լուսանցքը նեղացել է արդեն երեք քառորդով:
Հասկանալի է, թե ինչպիսի բարդություն է իրենից ներկայացնում հիվանդության բուժումը, որն առաջացել է անոթների աթերոսկլերտիկ ախտահարման պատճառով:
Որքան շատ է թթվածին պահանջում օրգանը, այնքան ակտիվորեն է դրա աշխատանքի վրա անդրադառնում տարիքային աթերոսկլերոզը: Թթվածնի հիմնական սպառողներն են գլխուղեղը, ստորին վերջույթները, սիրտը և երիկամները, որոնք առաջին հերթին են ենթակա աթերոսկլերոզին: Մյուս օրգաններում էլ են անոթները նեղանում, բայց քանի որ ավելի քիչ են թթվածին սպառում, այս ախտանշանները կլինիկորեն դրսևորվում են մի քիչ ավելի ուշ:
Հիվանդությունները, որոնք առաջանում են աթերոսկլերոզով ախտահարված անոթների ֆոնի վրա, այժմ շատ են: Դրանց մեջ առաջին տեղն են գրավում սիրտ-անոթային հիվանդությունները (կրծքահեղձուկ, ինֆարկտ, սրտի ռիթմի խանգարում, սրտի իշեմիկ հիվանդություն), ցերեբրալ աթերոսկլերոզը, ինսուլտը, մեջընդմեջ կաղությունը: Մարդու օրգանիզմ սննդի հետ ամեն օր միջինը 0,5 գրամ խոլեսթերին է անցնում և ավելորդ չէր լինի ոչ միայն այդ քանակը նվազեցնելը, այլև լրիվ վերացնելը: Հետաքրքիր փաստ է այն, որ կենդանիների մոտ խոլեսթերինի ներմուծումը պաշարվում է լյարդի բջիջներում սեփական խոլեսթերինի արտազատմամբ: Ցավոք, մարդու մոտ այդ մեխանիզմը չի աշխատում և սննդի հետ ստացվող խոլեսթերինը շոշափելի լրացում է դառնում լյարդում սինթեզվող խոլեսթերինին: Գիտնականները ապացուցել են, որ սննդաբաժնից խոլեսթերին պարունակող ուտեստների լրիվ բացառումը նվազեցնում է դրա պարունակությունը արյան պլազմայում 24%-ով:
Խոլեսթերինը կենդանական ծագման մթերքների առավելությունն է համարվում: Դրա առավելագույն քանակությունը պարունակվում է խավիարի, ուղեղի, ձվի դեղնուցի, հոլանդական պանրի, սկումբրիայի, տավարի երիկամների, սերուցքային կարագի և խոզի սալի մեջ: Կենդանական ծագման մթերքներ օգտագործելիս, որոնք այնքան էլ շատ խոլեսթերին չեն պարունակում, լյարդում խթանվում է խոլեսթերինի սինթեզը: Ընդ որում, մարմնի ավելորդ քաշի դեպքում այդ գործընթացը կտրուկ արագանում է: Կենդանական ճարպերի ազդեցությամբ սննդային խոլեսթերինը սկսում է ակտիվորեն յուրացվել աղիներում: Ճարպաթթուները, որոնք անցնում են արյան մեջ, լիպոլիզի ընթացքում օքսիդացման են ենթարկվում ազատ ռադիկալների օգնությամբ և բարձրթունայնություն են ձեռք բերում: Լիպիդների օքսիդացման արտազատուկները ազատ ռադիկալների հետ թափանցում են պրե-բետա-լիպոպրոտեիդների և բետա-լիպոպրոտեիդների կառուցվածքի մեջ, որն էլ նպաստում է, որ մակրոֆագերը դրանց հեշտությամբ բռնեն և արագանում է խոլեսթերինային կուտակների ձևավորումը:
Իսկ ձուկն արժանի է, որ նրա մասին հատուկ խոսենք: Ձուկը խոլեսթերին պարունակում է, սակայն ձկան յուղն ամբողջությամբ բազմաչհագեցած և չհագեցած ճարպաթթուներ է, որոնք իրենց կազմով նման են բուսական ծագման յուղերին: Անցնելով օրգանիզմ, այդ թթուները վերաձևավորվում են խոլեսթերին եթերայուղերի, որոնք էլ այն վերացնում են աթերոսկլերոտիկ կուտակներից: Այդ պատճառով էլ, երբ խոսվում է կենդանական ծագման սպիտակուցների մասին, ապա լավագույնը ձկներին նախապատվությունը տալն է, որպես առավել անվտանգ մթերք խոլեսթերինի պարունակության առումով:
Այս տեսակետից յուրահատուկ է նաև սոյան, որը շատ հարուստ է սպիտակուցով և բացարձակապես խոլեսթերին չի պարունակում: Սոյայից պատրաստված սննդամթերքը պարունակում է առավելագույն քանակությամբ սպիտակուց, բազմաչհագեցած ճարպաթթուներ և ֆոսֆոլիպիդներ (լեցիտին): Թթուները լեցիտինի հետ միասին կապում են խոլեսթերինը և այն փոխանցում են լյարդ լեղու ձևավորման համար: Զարմանալի չէ, որ կյանքի միջին տևողության ցուցանիշը առավել բարձր է այն երկրներում, որտեղ սննդաբաժնի հիմնական մասը կազմում են ծովամթերքը և սոյայից պատրաստված սննդամթերքը:
Անհնար է շրջանցել բուսայուղերին (չզտված) և ուշադրության չառնել դրանց հատկությունները նոր սկսվող և զարգացման փուլում գտնվող աթերոսկլերոզի վրա բարենապստ ազդեցություն ունենալու առումով: Բուսայուղի օգտագործումը կարող է նվազեցնել խոլեսթերինի պարունակությունը, աթերոսկլերոտիկ կուտակներից պրե-բետա-լիպոպրոտեիդների և բետա-լիպոպրոտեիդների ՙլվացման՚ միջոցով, քանի որ դրանց մոլեկուլներում կան չհագեցած կրկնակի կապեր, որոնք կարող են միացնել խոլեսթերինի մոլեկուլները և դրանք դուրս բերել լյարդի միջոցով: Միևնույն ժամանակ, բուսայուղերը պարունակում են մեծ քանակությամբ բազմաչհագեցած ճարպաթթուներ, որոնք խթանում են լեղարտազատումը, որը նպաստում է լյարդից լեղաթթվի ակտիվ դուրս բերմանը, այդ նպատակի համար ծախսելով շատ մեծ քանակությամբ խոլեսթերին:
Հետազոտությունները ցույց են տվել, որ սննդի մեջ սննդային թելիկներով հարուստ մթերքի օգտագործումը կարող է հզոր հակահարված հասցնել աթերոսկլերոզի զարգացմանը: Թելիկներ ասելով պետք է հասկանալ բուսական մթերքի այն մասը, որը չի յուրացվում և հիմնականում ցելյուլոզայից է բաղկացած: Բարենպաստ ազդեցության սկզբունքն այն է, որ լեղաթթուներին անդառնալիորեն կապում են բուսական թելիկները և դրանք դուրս են բերում օրգանիզմից: Դա ակտիվացնում է լյարդի բջիջներում ճարպաթթուների սինթեզը և արագացնում է խոլեսթերինի օքսիդացումը:
Մեր կյանքի տևողությունը ուղղակիորեն կախված է նրանից, թե ինչ ինտենսիվությամբ է օրգանիզմում կարողանում կուտակվել խոլեսթերինը: Եվ, քանի որ, խոլեսթերինի սինթեզը լյարդում գենետիկորեն է ծրագրավորված, ապա այդ գործընթացը դադարեցնելն անհնար է և պետք էլ չէ, հաշվի առնելով նրա մեծ դերը բջջային թաղանթի «շինարարության» գործում: Արյան պլազմայում շրջանառվող խոլեսթերինը օգուտ է տալիս բջջային թաղանթի հետ մոլեկուլների մշտական փոխանակությամբ, որտեղ խոլեսթերինը լինում է հեղուկ-բյուրեղային կազմով: Բջջի ամրությունը և կենսունակությունը կախված են բջջային թաղանթում խոլեսթերինի քանակի հետ: Սթրեսային իրավիճակում, ջերմաստիճանի բարձրացման և տարբեր տեսակների քիմիական ազդեցության դեպքում պլազմայում գտնվող խոլեսթերինը ուղղվում է դեպի բջիջներ և դրանք առավել կենսունակ է դարձնում:
Այդ պատճառով էլ չի կարելի խոլեսթերինին սարսափելի հրեշ համարել, որն ախուսափելիորեն մահվան է տանում աթերոսկլերոզի պատճառով: Խոլեսթերինային փոխանակությունը բնության կողմից տրված իրականությունն է: Բայց պետք է սովորել վերահսկել այդ փոխանակությունը ճիշտ կազմակերպված սնուցման և առողջ կենսակերպի օգնությամբ, որպեսզի խոլեսթերինային փոխանակության կողմնակի ազդեցությունները, աթերոսկլերոզի ձևով, նվազագույն դանդաղությամբ զարգանան: Եվ դա կարող է նշանակալիրոնե երակարացնել կյանքը:
25.01.2013 Կարդացեք նաև
Շունտավորումը վիրահատական միջամտություն է, երբ ախտահարված անոթում դրվում է բնական կամ արհեստական շունտ-անոթ՝ արյան շրջանառությունը կարգավորելու համար...
01.02.2024
Ինչո՞ւ է սրտամկանի անոթների ստենտավորումն արդիական։
Կորոնար անոթների ստենտավորումն արդիական խնդիր է, քանի որ սրտի անոթների խցանումը թրոմբով, և դրա արդյունքում զարգացող սրտամկանի ինֆարկտն ամբողջ աշխարհում...
31.01.2024
Վարիկոզ հիվանդությունից զատ, կան այլ ախտաբանական վիճակներ ևս, երբ զգալիորեն նեղանում են ստորին վերջույթների անոթները: Արդյունքում վատանում է ոտքերի հյուսվածքների սնուցումը...
26.01.2024
Սրտի վնասվածքը պերիկարդի, սրտամկանի, հաղորդչական ուղիների վնասումն է՝ մեխանիկական ազդակի հետևանքով։
Մեխանիկական ազդակնեը տարբեր են` ծակող կտրող գործիքներ, հրազեն, սրտի ուղղությամբ...
30.11.2023
Օրվա ընթացքում զարկերակային ճնշման մոնիթորինգն ախտորոշման մեթոդ է, որը հնարավորություն է տալիս արյան ճնշումը որոշել 24 ժամվա ընթացքում և ավելի ճիշտ գնահատել բուժառուի վիճակն ու առկա հիվանդության...
26.10.2023
«Հերացի» վերլուծականը շարունակում է հրապարակումները` նվիրված առավել տարածված ոչ վարակիչ հիվանդություններին:
Այսօրվա նյութը վերաբերվում է զարկերակային գերճնշմանը...
11.10.2023
Հոլտեր մոնիթորինգը երկարատև էլեկտրասրտագրության (ԷՍԳ) ժամանակ սրտի աշխատանքը գրանցվում է 24 (երբեմն՝ 48-72) ժամվա ընթացքում: Այդ ընթացքում սրտի կծկումների թիվը հասնում է մոտավորապես...
11.10.2023
Բարձր խոլեսթերինի ռիսկի մակարդակները տարբեր են՝ կախված տարիքից և սեռից: Առողջ սիրտը երկար ու առողջ կյանքի շարժիչ ուժերից է: Թե՛ տղամարդիկ և թե՛ կանայք կարող են ունենալ խոլեսթերինի բարձր...
08.06.2023
Զարկերակային գերճնշումը (ԶԳ) տարածված, հանրային առողջության համար լուրջ խնդիր ներկայացնող սիրտ-անոթային հիվանդություն է...
05.04.2023
«Արամյանց» ԲԿ ընդհանուր և ինվազիվ սրտաբանական բաժանմունքը վերաբացումից հետո աշխատում է ժամանակակից տեխնիկական հագեցվածությամբ: Նորացվել է գործիքակազմը: Աշխատում են շուրջօրյա, շտապ կարգով...
28.11.2022
Զարկերակային հիպերտենզիան /ԶՀ/ 140/90 մմ. սնդ․ սյուն և ավելի զարկերակային ճնշման բարձրացումն է:
Այս վիճակի տեսակներից մեկը էսենցիալ հիպերտենզիան է /հիպերտոնիկ հիվանդությունը/...
01.11.2022
Հաճախասրտությունը՝ տախիկարդիան, սրտային ռիթմի տարածված խանգարում է, նրա հաճախացումը /հաճախ մեկ րոպեում 90-ից ավելի սրտի կծկումներով/...
27.10.2022
Զարկերակային գերճնշմամբ տառապում է յուրաքանչյուր հինգերորդ մարդը, իսկ 50 տարի հետո՝ յուրաքանչյուր երկրորդը։ Այդ վիճակից լիովին ազատվել հնարավոր չէ, սակայն անպայման պետք է սեփական ճնշումը վերահսկել...
17.10.2022
Անոթների դուպլեքս կամ տրիպլեքս ուլտրաձայնային սքանավորումը ախտորոշման նորագույն մեթոդներից է: Այն հնարավորություն է տալիս ստանալ անոթների երկչափ պատկեր, որի հիման վրա անոթային բոլոր ախտաբանությունների...
19.09.2022
Շողացող առիթմիան անկանոն, հաճախացած սրտխփոցն է, որը կարող է բարձրացնել կաթվածի, սրտային անբավարարության և այլ սիրտ-անոթային բարդությունների ռիսկը։ Տվյալ վիճակը նախասրտերի՝ սրտի երկու վերին...
16.09.2022
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYykEoFG' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ